Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ էր

Your browser doesn’t support HTML5

Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ բողոքող բնակիչներն նոյեմբերի 2-ին հերթական անգամ պահանջում էին, որ «Լիբեր» ընկերությունը դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ կա դատարանի համապատասխան որոշումը: Բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվին, սակայն անմիջապես վերսկսվեցին նրանց հեռանալուց հետո: