Լրտեսվել է նաև Ֆինլանդիայի ԱԳՆ-ն

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան ասուլիսի ժամանակ, Հելսինկի, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Ֆինլանդիայի արտգործնախարարությունը տարեսկզբին հայտնվել է թվային լրտեսության թիրախում, հայտարարել է արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան` չմանրամասնելով, թե որ երկիրն է լրտեսել իրենց: Խոսքը ինչ-որ գերտերության մասին է, ակնարկել են ֆին իրավապահները:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը վերջին շրջանում հայտնվել է գաղտնալսման սկանդալի կիզակետում: