Գրիգորի Լեպսը՝ ԱՄՆ-ի ֆիննախի «սև ցուցակում»

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսվերիձեին, ով ավելի հայտնի է իբրև Լեպս, ընդգրկել է «սև ցուցակում», հայտնելով, որ նա առնչություն ունի եվրասիական տարածքում, հիմնականում` նախկին խորհրդային երկրներում գործող քրեական խոշոր խմբավորման հետ։

Լեպսը և նրա փաստաբանը ամերիկյան կողմի որոշումն անհեթեթություն են անվանել։