Խորհրդարանական լսումներ Ազգային պատկերասրահում

Սանահինի վանքը, արխիվ

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում տեղի կունենան Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները՝ «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով: Այդ մասին տեղեկացնում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը: