Աշոտյան. «Հայաստանը նման է Յանուս Աստվածին»

Your browser doesn’t support HTML5

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլեւս տարածական է համարում՝ 3D որակելով: «Հայաստանը իր դեմքը չի շրջել Ռուսաստանից, Հայաստանն աշխարհում ավելի շատ նման է Յանուս Աստվածին, հասցնում է իր դեմքը մի քանի տեղերում ցույց տալ»,-ասել է Աշոտյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցին։