Սաակաշվիլին Բրյուսելում հանդիպել է Բարոզուին

Ժոզե Մանուել Բարոզուի և Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը Բրյուսելում, 29-ը հոկտեմբերի, 2013թ․

Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Բիձինա Իվանիշվիլի կառավարությունը սպառնացել է իրեն ազատազրկել:

Սաակաշվիլիի կարծիքով` իր կալանավորումը պաշտոնական Մոսկվայի հետ Թբիլիսիի հարաբերությունները կարգավորելու նախապայմաններից է:

«Դա հակասում է վրաց ժողովրդի կամքին և ժողովրդավարության ոգուն», - Բրյուսելում հայտարարել է պաշտոնավարումն ավարտող Վրաստանի նախագահը: