Ադրբեջանը տասը տարում 264 տանկ է գնել

Ադրբեջանի զինված ուժերի զորահանդեսը Բաքվում, արխիվ

2002-2012 թվականներին Ադրբեջանը գնել է 264 մարտական տանկ, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Վկայակոչելով ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրը՝ ադրբեջանական գործակալությունը հայտնում է, որ անցած տասը տարիներին Բաքուն տանկեր է ձեռք բերել Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Սլովակիայից՝ համապատասխանաբար 153, 48, 62 և 1 միավոր, դրանց մեծ մասը T-72-ներ են:

Հաշվետվությունում ընդգրկված չեն այս տարի Ռուսաստանից Ադրբեջանի գնած T-90C տանկերը: Հաղորդվում է, որ Բաքուն 100 նման տանկ է պատվիրել: