Սահարայում ծարավից ու քաղցից 35 միգրանտ է մահացել

Կինը քայլում է Սահարա անապատում, արխիվ

Նիգերի իշխանությունները հայտարարել են, որ մոտ 35 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, որոնց ապօրինի ճանապարհով փորձել են տեղափոխել Ալժիր, Սահարա անապատում ծարավից ու քաղցից մահացել են:

Միգրանտներին տեղափոխող բեռնատարը անապատում շարքից դուրս է եկել, ինչն էլ մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: