Ամերիկացիները Իսպանիայում 60 միլիոն հեռախոսազրույց են գաղտնալսել

ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդեն

Իսպանական El Mundo օրաթերթն այսօր տեղեկացրել է, որ միայն 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի հունվարն ընկած ժամանակահատվածում ամերիկյան հատուկ ծառայությունները Իսպանիայում տարածքում գաղտնալսել են շուրջ 60 միլիոն հեռախոսազրույց:

Թերթը նաև հաղորդել է, որ այս տեղեկությունները հաստատող փաստաթղթերը տրամադրվել են ամերիկյան հետախուզության նախկին պայմանագրային աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից: