Մախաչկալայի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Սայիդ Ամիրովը մոսկովյան դատարանում, հունիս, 2013թ․

Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովին առաջադրվել է մեղադրանք՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու և ապօրինի ռազմամթերքի շրջանառության համար:

Մեղադրանք է առաջադրվել նաև Ամիրովի ազգակցին, ինչպես նաև դատախազի նախկին օգնականին: