Գերմանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կբանակցեն լրտեսության թեմայով

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյ, արխիվ

Գերմանիան ու Ֆրանսիան մտադիր են բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ լրտեսության թեմայի շուրջ։

Բանակցությունները կանցկացվեն մինչև տարեվերջ, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։ Նա նշել է, որ Եվրոպական միության մնացած երկրները պատրաստ են միանալ այս նախաձեռնությանը։