«Ռոսպոտրեբնադզոր»-ի նախկին ղեկավարը՝ Մեդվեդևի օգնական

Գենադի Օնիշչենկո, արխիվ

«Ռոսպոտրեբնադզոր»-ի արդեն նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն նշանակվել է Ռուսաստանի վարչապետի օգնական:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայացուցիչն ասել է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի պաշտոնից Օնիշչենկոյի ազատվելու պատճառը նրա պայմանագրի ժամկետի ավարտն է:

Օնիշչենկոն «Ռոսպոտրեբնադզոր»-ը ղեկավարում էր 2004 թվականից, և հենց նրա օրոք Ռուսաստանը հայտարարեց մի շարք ապրանքների, այդ թվում՝ վրացական ու մոլդովական գինիների, ուկրաինական շոկոլադի և լիտվական կաթնամթերքի ներմուծման արգելքների մասին: Այդ արգելքներից շատերը մինչ օրս դիտարկվում են որպես քաղաքական քայլ: