Կահիրեի եկեղեցու բակում կրակոցներից երեք մարդ է զոհվել

Եգիպտոս - Շտապ բուժօգնության մեքենան դեպքի վայրում, Կահիրե, 20-ը հոկտեմբերի, 2013թ․

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձը կրակ է բացել Ղպտի ուղղափառ քրիստոնեական եկեղեցու բակում։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 8-ամյա աղջիկ, կան մեծ թվով վիրավորներ։

Դեպքը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ընթացքում։

Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր Եգիպտոսի իշխանություններին՝ երկրի քրիստոնեական համայնքին նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իսլամիստ աջակիցների վրեժից չպաշտպանելու համար։