Հայաստանում ռուսական ռազմակայանը կհամալրվի մարտական ուղղաթիռներով

Ռուսական արտադրության Մի-8Տ ուղղաթիռ, արխիվ

Հայաստանում ռուսական ռազմակայանի ավիացիան առաջիկայում կընդլայնվի և կարդիականացվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ռազմակայանի ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

Նա նշեց, որ 102-րդ ռազմաբազան կհամալրվի մարտական ուղղաթիռներով, կարդիականացվեն ՄիԳ-29 օդանավերի ռադիոէլեկտրոնային սարքավորումները:


Սարգիս Հարությունյան