Սնոուդենը գաղտնի փաստաթղթերը Մոսկվա չի տարել

Էդուարդ Սնոուդենը Մոսկվայում հանդիպման ժամանակ, հոկտեմբեր, 2013թ․

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը վստահեցնում է, որ իր ձեռքի տակ եղած ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության հատուկ փաստաթղթերը Ռուսաստան ու Չինաստան չեն հասել:

New York Times-ի հարցազրույցում Սնոուդենն ասել է, որ նախքան Մոսկվա հասնելը բոլոր գաղտնի փաստաթղթերը Հոնկոնգում փոխանցել է լրագրողներին: