Արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին, ով Հայաստան է ժամանել հայ - արգենտինյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արգենտինայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման կապակցությամբ, նշելով, որ այդ գործընթացում կարևոր դերակատարություն ունի արգենտինահայ համայնքը:
Պագլիերին ասել է, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացմամբ, և արգենտինյան գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունն ու գործարար համաժողովը դրա վկայությունն են:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև տնտեսական գործակցությունը խթանելու ուղիների շուրջ, կարևորվել է գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, դեղագործության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը:
Երկուստեք նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը կարևոր գործոն է համագործակցության և փոխանակումների ընդլայնման համար: