Վրաստանում տեղական դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել

Your browser doesn’t support HTML5

Վրաստանում հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններին առաջադրված է 23 թեկնածու, սակայն, ըստ փորձագետների և անցկացված հարցումների, պայքարը կծավալվի նրանցից երեքի միջև: Նրանք են` իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն և գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն: