ԱՄՆ-ը և ԵՄ-ն բարձր են գնահատում Իրանի հետ բանակցությունները

Շվեյցարիա - Գերտերությունների և Իրանի բանակցությունները Ժնևում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձր են գնահատել Իրանի հետ բանակցությունները պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին ասել է, որ այս շաբաթ Ժնևում տեղի ունեցած բանակցություններին Իրանի ներկայությունը շատ օգտակար էր՝ հավելելով, որ իրանական կողմը նոր ծանրակշիռ առաջարկներ ներկայացրեց: