Փոստանջյանը պահանջում է կալանավորել Խաչիկ Ասրյանին

Your browser doesn’t support HTML5

Արդեն մի քանի օր է ոստիկանության երկու աշխատակիցներ ապահովում են «Ժառանգություն» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ քանի դեռ սպորտի և երիտասարդության փոխնախարարը մեկուսացված չէ հասարակությունից, սպառնալիքը շարունակում է մնալ: Հետևաբար Փոստանջյանը պահանջում է քրեական գործ հարուցել «Հայոց արծիվների» ղեկավարի դեմ և կալանավորել նրան: