Սիրիայում ազատ է արձակվել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի 4 աշխատակից

Սիրիա - Կարմիր Խաչի ավտոմեքենան ռազմական գործողություններից տուժած բնակավայրերից մեկում, արխիվ

Սիրիայում ազատ են արձակվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեք աշխատակիցներ և Կարմիր Մահիկի մի կամավորական, որոնք առևանգվել էին ապստամբների կողմից վերահսկվող շրջաններից մեկում:

Կարմիր Խաչի ևս երեք աշխատակցի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիայում պետք է անհապաղ անցումային կառավարություն ձևավորվի: