Իտալիան ուժեղացնում է պարեկությունը Միջերկրականում

Իտալիա - Թունիսցի ներգաղթյալները Լամպեդուզա կղզու նավահանգստում, արխիվ

Իտալիան ուժեղացնում է իր պարեկային նավերի հերթապահությունը Միջերկրական ծովում՝ նպատակ ունենալով կանխել Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների հոսքը երկիր: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էնրիկո Լետտան՝ նշելով, որ պարեկություն իրականացնող նավերի թիվը կաճի երեք անգամ: