Վարչապետը այցելել է Մոսկվա

Your browser doesn’t support HTML5

Հինգշաբթի երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: