Լավրով․ Սիրիայում քիմիական զենքի վնասազերծումը՝ նորմալ հունով

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, 10-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի վնասազերծման աշխատանքներն ընթանում են նորմալ հունով:

Պաշտոնական Դամասկոսի քիմիական զենքի պաշարների ոչնչացման ուղղությամբ աշխատում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը։