Փակ շուկան՝ կռվախնձոր. Հակընդդեմ ցույցերը շարունակվում են

Your browser doesn’t support HTML5

Սամվել Ալեքսանյանի աջակիցները շուկա են գալիս ցույցից ժամեր առաջ: Այստեղ են բերվում հայտնի պաստառները՝ «գրանտակերներ, վարձու ընդդիմախոսներ» գրություններով, ցուցարարներին բաժանվում են սուլիչները, շչակները, նրանց ուղղորդում, հրահանգներ է տալիս «Սոցիալիստական շարժում» անվանումով կազմակերպության ղեկավարը՝ Ռոբերտ Ահարոնյանը, ով փետրվարին առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն չվճարելով գրավը՝ դուրս մնաց ընտրապայքարից։