Ֆյուլեն ողջունում է Եվրախորհրդարանի որոշումը

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլե

«Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերին», - երեկ հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Թվիթերյան իր գրառման մեջ հանձնակատարը նշել է, որ ընդունված որոշումը «կնպաստի մարդկանց շարժունակությանը»: