Օբաման որոշել է Դաշնային ռեզերվային համակարգի նախագահի թեկնածուին

Ջանեթ Յելլենը ելույթ է ունենում համաժողովի ժամանակ, արխիվ

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է ԱՄՆ-ի դաշնային ռեզերվային համակարգի՝ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նշանակել Ջանեթ Յելլենին: Սպասվում է, որ Օբաման այդ մասին պաշտոնապես կհայտարարի այսօր ավելի ուշ:

Հելենը 67 տարեկան է, զբաղեցնում է Դաշնային ռեզերվային համակարգի փոխնախագահի պաշտոնը:

Սենատի հավանության դեպքում Յելլենը կփոխարինի Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս նախագահ Բեն Բեռնանկեին, ով այդ կառույցը ղեկավարում է 8 տարի և ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2014 թվականի հունվարի 31-ին: