Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Այցի շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովի փոխնախագահի և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հանդիպումը Տավրիկյան պալատում:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ին Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը: