Քարզայը մեղադրում է ՆԱՏՕ-ին

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ասուլիս է տալիս Քաբուլում, 7-ը հոկտեմբերի, 2013թ․

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը իր երկրում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի զորքերին մեղադրել է ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործողությունը տապալելու մեջ:

BBC-ին տված հարցազրույցում Քարզայն ասել է, թե տասը տարվա ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքն այդպես էլ չկարողացավ կայունություն հաստատել Աֆղանստանում: