12-ժամյա ակցիա՝ ընդդեմ ընտանեկան բռնության

Your browser doesn’t support HTML5

12 ժամ շարունակ Կառավարության շենքի առջեւ մի խումբ ակտիվիստներ անցորդներին ու պաշտոնյաներին կհիշեցնեն, որ 3 տարի առաջ հոկտեմբերի 1-ին մահացավ ամուսնուեւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։ Ակտիվիստները Կառավարությունից պահանջում են ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, նրանք պատրաստվում են հոկտեմբերի 1-ը հռչակել Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։