Տեսախցիկները ֆիքսել են Խոսրովի արգելոցի տեսուչի սպանությունը

Your browser doesn’t support HTML5

Խոսրովի արգելոցի տեսուչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի սպանությունը առեղծված է և արգելոցի աշխատակիցների ու ղեկավարության, և նրա համագյուղացիների՝ գառնեցիների համար։ Մեզ հետ զրույցներում բոլորը տարակուսած էին՝ ի՞նչը կարող էր սոցիալապես խիստ անապահով, անտուն և այս աշխատանքով հազիվ օրվա հացը վաստակող մարդուն մի կրակոցով սպանելու պատճառը լինել։