Կոմիտաս 5-ի շինարարությունից դժգոհ բնակիչները բողոքի ակցիա անցկացրին

Your browser doesn’t support HTML5

Այսօր Կոմիտաս 5ա, Կոմիտաս 7 և Կոմիտաս 3 շենքերի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանք ասում էին, թե համաձայն չեն, որ իրենց շենքերին հարակից բարձրահարկ որևէ շինություն կառուցվի, հատկապես երբ չկա ո՛չ դրա կառուցման թույլտվությունը, ո՛չ էլ, առավել ևս, բնակիչների համաձայնությունը: