Ստեփանակերտը և Շուշին՝ Google Earth-ում

Տեսարան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքն ընդգրկվեցին Google Earth ծրագրում:

Google Earth-ում երկու քաղաքները արդեն ներկայացված են լուսանկարներով և ինտերակտիվ ձևով. սեղմելով շենքի վրա՝ կայքի այցելուն կարող է ստանալ տվյալ շինության մասին մանրամասն տեղեկատվություն:

Վիրտուալ քաղաքներում ցուցադրվում են շուրջ 350 շենք-շինություններ, իսկ երկու-երեք շաբաթվա ընթացքում դրանք կհամալրվեն՝ այդպիսով հասանելի կլինի քաղաքների ամբողջական տեսքը: