Սերժ Սարգսյանը մասնակցել է Քաջարանի 55-ամյակի տոնակատարությանը

Your browser doesn’t support HTML5

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մարզի հանքարդյունաբերական, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններ է այցելել։ Քաջարանում տոնել են քաղաքի 55-ամյակը։ Սերժ Սարգսյանն այդ առթիվ պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում աչքի ընկնող անձանց։ Համայնքի կողմից նախագահն իր հերթին պարգեւատրվել է «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալով: