Ռուսական պատվիրակությունը բոյկոտել է Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի նախագահի ելույթի պահին դահլիճը լքել է ռուսական պատվիրակությունը:

BBC-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հաստատելով այդ փաստը՝ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ասել է, թե դահլիճը ցուցադրաբար լքելու պատճառը եղել են Միխեիլ Սաակաշվիլիի պնդումները Ռուսաստանի մասին:

Սաակաշվիլին, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն շատ երկրների, հետաքրքրված չէ հարևան երկրների կայունությամբ և ընդդիմանում է Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում ուժեղ իշխանության առկայությանը: Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան հասկանում է՝ ուժեղ իշխանություն ունեցող երկրները կարող են լինել անկախ և սերտորեն համագործակցել Եվրոպայի հետ: