Հերթական դիտարկումը՝ առանց միջադեպերի

Հայ զինվորները մարտական հերթապահություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը այսօր անցել է առանց միջադեպերի: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

ԵԱՀԿ-ի առաքելությունը դիտարկում է անցկացրել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին: