Հայաստան կժամանի Հունաստանի Ազգային պաշտպանության ԳՇ պետը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Վաղը Երևան կայցելի Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումը Միխաիլ Կոստարակոսի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին կստորագրվի ռազմական ոլորտում հայ - հունական համագործակցության 2014 թվականի ծրագիրը, կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: