Pussy Riot խմբի անդամը հացադուլ է հայտարարել

Your browser doesn’t support HTML5

Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, ով 2012 թվականին Ռուսաստանում խմբի եւս երկու անդամների հետ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել խուլիգանության համար, բանտում հացադուլ է հայտարարել։ Փանք խումբը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «փանք-պատարագ» էր մատուցել՝ Աստվածամորը խնդրելով ազատել Ռուսաստանը Վլադիմիր Պուտինից։