Ռոհանին պատրաստ է բանակցել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հարցազրույց է տալիս ամերիկյան NBC հեռուստատեսությանը, 18-ը սեպտեմբերի, 2013թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ բանակցություններ սկսել գերտերությունների հետ։ Այդ մասին նա հայտարարել է իրանական հեռուստատեսությամբ։

Միացյալ Նահանգներն ու այլ գերտերություններ պնդում են, որ պաշտոնական Թեհրանը ցանկանում է միջուկային զենք ստեղծել, Իրանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր նպատակը բացառապես միջուկային էներգետիկայի զարգացումն է։