Կոնգրեսականը կոչ է անում դատապարտել Մոսկվայի ճնշումները

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը պետքարտուղար Ջոն Քերրիին կոչ է արել բողոք հայտնել Ռուսաստանին Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա ճնշում բանեցնելու և ահաբեկելու քաղաքականության համար։

Կոնգրեսականի նամակում ասվում է, որ Եվրոպական միությունն էլ պարտավոր է դատապարտել Ռուսաստանի այդ քաղաքականությունը, որով Մոսկվան այդ երկրներին պարտադրում է անդամակցել Մաքսային միությանը։