Բուդաղյանները բողոքարկել են Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին ազատելու որոշումը

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մերձակայքում սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու՝ սեպտեմբերի 7-ի որոշումը: Հայկ Ալումյանն իր բողոքը հասցեագրել է զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանին: