Ադրբեջանը չի պատրաստվում հեռացնել իր դիպուկահարներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլու, արխիվ

Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

«Մենք չենք հեռացնի դիպուկահարներին մինչև պատերազմի ավարտը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սաբիրօղլուն ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծի Թերթերի հատված Ադրբեջանի զինված ուժերի սպաների, հասարակայնության և մտավորականության ներկայացուցիչների այցելության ժամանակ: