Թուրքական ռազմական օդանավերը սիրիական ուղղաթիռ են կործանել

Սիրիական ռազմական ուղղաթիռը մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Թուրքիան հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի սահմանը խախտած սիրիական ուղղաթիռ են կործանել:

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ քանի որ կործանված ուղղաթիռն ընկել է Սիրիայի տարածքում, ապստամբները գերեվարել են օդաչուներից մեկին, մյուսի ճակատագիրն անհայտ է: