Վաշինգտոնում անհայտ անձը կրակ է բացել, կան զոհեր

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Վաշինգտոնի Ռազմածովային ուժերի կենտրոնակայանի շենքում անհայտ տղամարդը հրազենից կրակ է բացել: AP գործակալությունը տեղեկացնում է, որ կան զոհեր և առնվազն տասը վիրավոր:

Կրակողը դեռ վնասազերծված չէ, շենքում գտնվող շուրջ երեք հազար աշխատակիցներին հրահանգվել է մնալ տեղերում, մինչ իրավապահները որոնում են հրաձիգին: