Իրաքում հարձակումների հետևանքով 35 մարդ է զոհվել

Կիրակի օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ու երկրի մի քանի այլ քաղաքներում շիա մահմեդականների դեմ իրականացված հարձակումների արդյունքում առնվազն 35 մարդ է զոհվել:

Ամենաարյունալի հարձակումը իրականացվել է Հիլլա քաղաքում, այստեղ ականապատված երկու մեքենաների պայթյունից 15 մարդ է զոհվել: