Գերտերությունները ողջունում են Ժնևի համաձայնությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում համատեղ ասուլիսի ավարտին, 14-ը սեպտեմբերի, 2013թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ ողջունել է Ժնևում ձեռք բերված ռուս - ամերիկյան համաձայնությունները։

Միաժամանակ, Օբաման ընդգծել է, որ եթե դիվանագիտական ճանապարհը արդյունք չտա, ապա ԱՄՆ-ը պատրաստ է մնում ռազմական ուժ կիրառել Դամասկոսի դեմ։

Սիրիայի հարցում ռուս - ամերիկյան համաձայնությունը ողջունել են նաև Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Իրանը։