Մեկ շաբաթում 1500 կրակոց շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 8-14-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: