Քաղաքապետարանի մոտ բերման ենթարկված ակտիվիստները ազատ են արձակվել

Your browser doesn’t support HTML5

Կեսօրին Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստները ազատ են արձակվել։ Ակտիվիստները ցանկանում էին ներկա լինել մայրաքաղաքի ավագանու նիստին, ինչը իրավապահները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է նախապես համաձայնեցնեին իրենց մասնակցության հարցը: Մերժում ստանալով՝ ակտիվիստները փորձեցին ներս մտնել ոստիկանական պատնեշը ճեղքելով, ինչի արդյունքում նրանցից ութը բերման ենթարկվեցին: