Նամակներ պետական մարմիններին՝ «Փակ շուկայի» ճակատագրի մտահոգությամբ

Your browser doesn’t support HTML5

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր նամակներ ուղարկեց պետական մի շարք մարմինների՝ հարցադրումներով, թե ինչո՞ւ այդպես էլ չկանխվեց շինարարությունը եւ ի՞նչ է լինելու կառույցի հետագա ճակատագիրը։ Նախաձեռնության անդամները նամակներով նաեւ հաշվետվություն են պահանջել պետական մարմիններից, թե մինչեւ այսօր ի՞նչ է արվել ապօրինի շինարարությունը կանխելու համար։