Նալբանդյանը հնարավոր է համարում ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը

Your browser doesn’t support HTML5

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնարավոր համարեց Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցությունը՝ չնայած Մաքսային միությանը միանալու պաշտոնական Երևանի մտադրությանը: «Բոլոր հնարավոր ուղղություններով, որ չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը», - ասում է Հայաստանի արտգործնախարարը: