Քաղաքապետարանի մոտ յոթ ակտիվիստ բերման ենթարկվեց

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց, օգոստոս, 2013թ․

Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից յոթը այսօր բերման ենթարկվեցին:

Ակտիվիստները ցանկանում էին ներկա լինել մայրաքաղաքի ավագանու նիստին, ինչը իրավապահները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է նախապես համաձայնեցնեին իրենց մասնակցության հարցը:

Մերժում ստանալով՝ ակտիվիստները փորձեցին ներս մտնել ոստիկանական պատնեշը ճեղքելով, ինչի արդյունքում նրանցից յոթը բերման ենթարկվեցին:


Նանե Սահակյան